Լրահոս

15.08.2021 19:29


Մարտակերտի հարակից բլուրներում հրդեհ է բռնկվել

Մարտակերտի հարակից բլուրներում հրդեհ է բռնկվել

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախի Մարտակերտ քաղաքի հարակից բլուրներում այսօր՝ օգոստոսի 15-ին հրդեհ է բռնկվել։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ժամը 11-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հատվածում և տարածվել քաղաքի հարակից անտառածածկ և խոտածածկ բլուրներում։ Տեղացիների խոսքով՝ ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը հրկիզող և պայթող փամփուշտներով միտումնավոր կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով սահմանային տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել։

Արցախի պաշտպանության նախարարությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը դեռևս չեն անդրադարձել դեպքին։

Նշենք, որ օրեր առաջ էլ հրդեհ էր բռնկվել Մարտակերտի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Տոնաշենի անտառներում և հասել մինչև Մաղավուզ գյուղ։ Մի քանի օր շարունակ հրշեջներին չի հաջողվել մարել կրակը։

Այս խորագրի վերջին նյութերը