Քաղաքական

15.08.2021 10:15


Ալիևը Հայաստանին մեղադրում է ականապատման կեղծ քարտեզներ փոխանցելու մեջ

Ալիևը Հայաստանին մեղադրում է ականապատման կեղծ քարտեզներ փոխանցելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին շրջանում հայկական կողմից Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%:

Ադրբեջանի ղեկավարը այսկերպ մեղադրանք է ուղղել Հայաստանին` հայտարարելով, որ ԼՂ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հարյուրհազարավոր ականներ են դրված։ Նրա խոսքով` պատերազմի ավարտից` նոյեմբերի 10-ից մինչ օրս, ականների պայթյունից մահացել են ավելի քան 150 խաղաղ բնակիչ ու զինվորական:

Միաժամանակ Ալիևը վստահեցրել է, որ ականազերծման աշխատանքները, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն ընթանում են «արագացված տեմպերով»:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը