Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» առկայությունը:
«Դժվար է խոսել վերջնական քաղաքական կարգավորման մասին: Մենք ուզում ենք Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր»,-հայտարարել է Ալիևը` նշելով, թե երկու երկրները պետք է ճանանչեն միմյանց տարածքային ամբողջականությունը ու իրականացնեն սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա: Այս մասին Ալիևը խոսել է CNN Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա հայտարարել է, թե Հայաստանը շատ կփոշմանի, եթե չստորագրի պայմանագիրը:
«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ դա սխալ է: Նրանք կարող են փոշմանել դրա համար: Թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը ու դրանից հետո մենք կհստակեցնենք մեր քաղաքականությունը»:
«Եթե Հայաստանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն: Սեղանի վրա կա կոնկրետ առաջարկ: Զանգեզուրի միջանցքը, հաղորդակցության ուղիների վերաբացում և այլն: Սա համապատասխանում է մեր շահերին, նաև Հայաստանի շահերին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը ու նշել, թե, իբր, Զանգեզուրի միջանցքը շահավետ է Հայաստանի տնտեսական տեսանկյունից:

Աղբյուրը՝ yerevan.today