Լրահոս

14.08.2021 20:41


Փրկարարները Սևանի լճում ափ են դուրս բերել 4 քաղաքացու և խափանված մոտորանավակը

Փրկարարները Սևանի լճում ափ են դուրս բերել 4 քաղաքացու և խափանված մոտորանավակը

Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը