Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն ավարտում է Հայաստանում դիվանագիտական առաքելությունը
Երեկ՝ օգոստոսի 13-ին, Հայաստանի վարչապետն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքը։
«Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը և պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայաստանում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին գնահատանքի և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով և կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ։