Նիկոլն աճուրդի է հանել ՀՀ սահմանները և ինքնիշխանությունը
Քայլարածները մինչև իշխանության գալն ու դրանից հետո ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանություն» բառը։ Դրա տակ նրանք հասկանում էին Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների փաստացի վատացումը, ՌԴ ռազմաբազան Գյումրիից հանելը, ՀԱՊԿ–ից դուրս գալը, ԵԱՏՄ–ից հեռանալը։
Սրանք կծմծում էին, թե բա Մոսկվան Հայաստանին դիտարկում է որպես ֆորպոստ, մինչդեռ պետք է ինքնիշխան լինել և ուղղություն վերցնել դեպի Արևմուտք (ասել է թե՝ Արևմուտքի տակ մտնելն ինքնիշխանության կորուստ չէին համարում)։
Ինչպես կյանքը ցույց տվեց, սրանք դեպի Արևմուտք ուղղություն ասելով նկատի ունեին Թուրքիայի տակ մտնելը (ուշագրավն այն է, որ սրանք ՀՀ զարգացումը պայմանավորում են բացառապես Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայությամբ՝ այդպիսով կամա թե ակամա Արցախի կորուստը համարելով բարեբախտություն)։ Դա «էն գլխից» տեսանելի էր մասնագետների համար, բայց հիմա տեսանելի է նաև լայն շրջանակներին։
«Ինքնիշխանական» աճուրդ
Նիկոլը 44–օրյա պատերազմի արդյունքում կորստի մատնեց Արցախի պետականությունը՝ Արցախի մնացուկների անվտանգությունն ամբողջությամբ հանձնելով ՌԴ–ին ու ճակատագրի քմահաճույքին։
Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Նիկոլի ու իր մանկլավիկների ոտքը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո այլևս չի երևացել Արցախում, որպեսզի Ալիևին չնեղացնեն։ Համ էլ՝ վախենում են գնալ։
44–օրյա պատերազմի մյուս արդյունքն այն է, որ հարցականի տակ է հայտնվել նաև Հայաստանի պետականությունը։ Մեր ինքնիշխանությունից մնացել է միայն Նիկոլի հսկայական պահակախումբը, պադավատները, քայլարածների անձնական բարեկեցության պայմանների ապահովումը։ Մյուս հարցերով զբաղվում են ռուսները։ Նրանք են ապահովում ՀՀ անվտանգությունը, բանակցում Հայաստանի համար ու Հայաստանի փոխարեն։ Եվ սա «ինքնիշխանություն» գոռացող այս դուրսպրծուկների իշխանության օրոք։
«Ինքնիշխանիստ» Նիկոլը հիմա աճուրդի է հանել ՀՀ սահմանները։ Ասում է՝ եթե ՀԱՊԿ–ը չի ուզում մեր սահմաններում տեղակայվել, ապա հրավիրում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Այլ կերպ ասած՝ բաց աճուրդ է հայտարարված ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին ներգրավելու համար՝ «որը կպնի՝ կպնի» տարբերակով։ Արդյունքն այն է, որ Հայաստանը վերածվել է տարածաշրջանային ու միջազգային խոշոր խաղացողների համար կոշտ մրցակցության ու բախման տարածքի, ինչն ավելի մեծ հանցագործություն է, քան մեր կանոնավոր բանակն էրատոների ջոկատի վերածելը և մեր երկիրը կապիտուլյացիայի տանելը։

Կորյուն Մանուկյան