Լրահոս

14.08.2021 13:48


Սարալանջի ճանապարհին պայթյունի ձայն է լսվել, վնասվել է քաղաքացու Mitsubishi-ն․ հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ

Սարալանջի ճանապարհին պայթյունի ձայն է լսվել, վնասվել է քաղաքացու Mitsubishi-ն․ հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ

Այսօր, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Սարալանջ ավտոճանապարհի բաժանարար գոտու հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, CPS բենզալցակայանի դիմաց պայթյունի ձայն է լսվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն ժամին տեղի է ունեցել անհայտ առարկայով պայթյուն, որի հետևանքով վնասվել է այդ պահին նշված ճանապարհով երթևեկեող Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ 25-ամյա Վերան Չիլինգարյանին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ձախ թափարգելը, ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման (ռադիատոր) համակարգը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պայթուցիչի դետալ և մետաղական բեկորներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը