Լրահոս

14.08.2021 13:08


Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց, Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանի դիմաց, Nissan-ը բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր, օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Կովկաս» ռեստորանային համալիրի դիմաց Nissan մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հագնամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածի բազալտե եզրաքարին, այնուհետև՝ ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը