Աշխարհ

14.08.2021 20:45


Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի

Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

«Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 34 մարդ Կաստամոնում, 6 մարդ՝ Սինոփում։ 9 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցներում։ Շարունակվում են Բարտինում անհետ կորած մարդու որոնումները»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 31 հոգու մահվան մասին:

Այս խորագրի վերջին նյութերը