Աշխարհ

14.08.2021 18:09


Instagram-ը թույլ կտա աշխարհին նայել կենդանիների աչքերով

Instagram-ը թույլ կտա աշխարհին նայել կենդանիների աչքերով

PerseiLine բրենդը նոր հետաքրքիր նախագիծ է թողարկել՝ Pet Vision-ը, որը Instagram-ի համար հատուկ դիմակ է: Այն թույլ է տալիս աշխարհին նայել տարբեր կենդանիների աչքերով՝ կատու, շուն, թութակ, կով, աղավնի, ձի, ճանճ, հաղորդում է IXBT-ը:

Օգտատերերին առաջարկվում է անցնաել Pet Vision հղմամբ և կիրառել տարբեր ֆիլտրեներ՝ ստանալով պատկերը, թե ինչպես այն կտեսնեին կենդանիները:

Կատուներն ու շներն աշխարհն ավելի մռայլ են տեսնում, քանի որ նրանց աչքերը գույների երանգները վատ են տարբերում:

Հակառակը, թութակը ավելի հստակ և վառ է տեսնում:

Իսկ, օրինակ, ճանճի աչքերը պատկերը տեսնում է մոզայիկայի տեսքով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը