Աֆղանստանում տիրող իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ լրագրողներին հայտնել է Աֆղանստանում իրավիճակի վատթարացման մասին, հաղորդվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
«Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,-ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ միայն անցյալ ամիս ռազմական գործողությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 1000 մարդ, 241 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:
«Աֆղանստանն արդեն բազմաթիվ հակամարտություններ է տեսել, սակայն այժմ նա գտնվում է իր պատմության ևս մեկ քաոսային և սարսափելի փուլի շեմին: Սա անհավանական ողբերգություն է այդքան տառապանքների միջով անցած ժողովրդի համար: Թալիբներին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումը և բանակցություններ սկսել՝ ի շահ Աֆղանստանի և նրա ժողովրդի»,-հավելել է Գուտերեշը:
Գուտերեշն ընդգծել է, որ միայն աֆղանստանցիների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են երկրում կայուն խաղաղության հանգեցնել: «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել նման կարգավորմանը, առաջ տանել բոլոր աֆղանստանցիների իրավունքները և անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող քաղաքացիական բնակչությանը»,-ավելացրել է նա:
«Միջազգային հանրության կողմից ազդանշանը պետք է հստակ լինի՝ ռազմական ուժով իշխանության բռնազավթումը շահութաբեր չի լինի: Դա կարող է հանգեցնել միայն երկարատև քաղաքացիական պատերազմի կամ Աֆղանստանի լիակատար մեկուսացման: Հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում հաշվի առնել քաղաքացիական բնակչության վրա դրա կործանարար ազդեցությունը»,-ասել է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ նման գործողություններն իրենցից ռազմական հանցագործություններ են ներկայացնում, և դրանք իրականացնող անձինք պետք է պատժվեն:

Աղբյուրը՝ news.am