Թուրքիայի օրակարգում քննարկվում է միգրացիայի նախարարություն ստեղծելու հարցը
Մինչ Թուրքիայում բորբոքվում են փախստականների, անօրինական ներգաղթյալների ու ժամանակավորապես այդ երկրում ապաստանածների շուրջ բուռն քննարկումները, իշխանությունները խնդրի համար համակարգված լուծումներ գտնելու ուղիներ են որոնում։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) քննարկում է միգրացիայի նախարարություն ստեղծելու հարցը։
Ներկայումս արդեն իսկ ավելի քան 4 միլիոն ներգաղթյալի ապաստան տված Թուրքիային Աֆղանստանից եկող փախստականների նոր ալիք է սպառնում։ Հատկապես Աֆղանստանից ԱՄՆ-ի զինուժի դուրսբերման որոշումից հետո այդ երկրում մեծ թափով սկսել է հզորանալ արմատական իսլամական «Թալիբան» շարժումը, որը մեկը մյուսի հետևից իր վերահսկողության տակ է առնում նորանոր բնակավայրեր։ Նման պայմաններում բնակչության համար բռնության նոր ռիսկեր են ստեղծվում, ինչի հետևանքով արտագաղթի ալիքներ են սկսվել։
«Թալիբանը» հայտարարել է, որ 30 օրում կարող է շրջափակել մայրաքաղաք Քաբուլը, իսկ 90 օրվա ընթացքում կգրավի այն։ Այս բոլոր զարգացումների ֆոնին անհուսափելիորեն կմեծանա երկրից արտագաղթողների թիվը, որոնց հիմնական գաղթի ուղղությունը Թուրքիան է։ Նման պայմաններում Թուրքիայի համար կենսական կարևորություն է ստանում գաղթականների ներհոսքը կարգավորող մարմիններ ու մեխաիզմներ ստեղծելը։

Աղբյուրը՝ ermenihaber.am