Հակառուսական կրքերի բորբոքում Անդրկովկասում. շահագրգռված արտաքին ուժերը շարունակում են ճոճել նավակը». Տարասով
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությանը:
Երբ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշ ասպեկտների, միանգամից մի քանի հարց ծագեց: Բայց նախ, այն մասին, թե կոնկրետ ինչ է ասել Ժիրինովսկին: Նրա կարծիքով, Անդրկովկասում հակամարտություններից խուսափելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է «վերադառնալ» ԽՍՀՄ հարավային սահմաններին, իսկ «Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է»: Ժիրինովսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է կանչել «գորգի վրա», ինչը «կարող է օգնել խուսափել Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորների մահից, իսկ անձամբ Ալիևին պետք է ասել. «Իլհամ, դու կունենաս քո ուզած տարածքը, բայց ոչ ոք իրավունք չունի նույնիսկ թեք նայելու որևէ ռուս զինվորի»:
Միգուցե Ժիրինովսկին ինչ-որ չափով կոպիտ Է խոսել, բայց, ընդհանուր առմամբ, նա ճիշտ է զգացել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա որոշակի յուրահատկությունը: Սակայն հարց է ծագում՝ ինչու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը որոշեց հենց հիմա ուշադրություն դարձնել այս խնդրին: Որոշ ռուս քաղաքագետների փաստարկները, թե իբր նա «ուշադրություն է գրավում այլ ազգությունների ներկայացուցիչների հետ կոնֆլիկտի միջոցով՝ նախընտրական արշավում միավորներ վաստակելու համար», չեն դիմանում տարրական քննադատությանը: Ժիրինովսկու ելույթը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հայտարարություն, որում կտրուկ էր խոսել ոչ միայն Հայաստանի, այլև ռուս խաղաղապահների մասին: Բաքուն պահանջում է Մոսկվայից իրականացնել Հայաստանի զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը «ներառված է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»: Իրոք, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարունակում է մի կետ, որում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Մինչդեռ հայկական կողմը պնդում է մեկ այլ կետի`առաջինի կիրառումը: Այնտեղ ասվում է, որ նոյեմբերի 10-ի գիշերը լիակատար հրադադարից հետո «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով 2020 թվականի դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել էր, որ «կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ նրանք գտնվում էին եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ»: Բայց հետո իրադարձությունները սկսեցին զարգանալ անսպասելի սցենարի համաձայն: Հայտնվեց կատակերգու Իդրակ Միրզալիզադեն՝իրեն թույլ տալով անընդունելի կատակներ ազգամիջյան հողի վրա: Նրան հաջորդեց պաշտոնաթող ադրբեջանցի դիվանագետ Իսֆանդիար Վահաբզադեն, որը վիրավորական արտահայտություններ արեց Ժիրինովսկու, Ռուսաստանի և ռուս ժողովրդի հասցեին: Արտաքնապես, այս ամենը սկսեց ձևավորել ռուսատյացության արշավի զգացում, որը նախաձեռնվել էր Ադրբեջանում որոշակի ուժերի կողմից՝ այն ռուսական հարթակ տեղափոխելու փորձերով: Այս առումով հայտնվեցին տարբերակներ, ըստ որոնց, իբր, «մի տեսակ գաղափարական վարագույր է ստեղծվում Հարավային Կովկասում ավելի լուրջ սադրանքների համար՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության աճի ֆոնին» և որ փորձ է արվում խափանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի կնքումը, որի երաշխավորը պետք է լինի Ռուսաստանը:
Եվ այստեղ մենք բախվում ենք պարադոքսալ իրավիճակի:Փաստն այն է, որ Ադրբեջանում և Հայաստանում ռուսատյաց ուժեր եղել են և կան, բայց դրանք տարբեր կերպ են կողմնորոշված:Միայն վերջին տարիներին հարյուրավոր հակառուսական հոդվածներ են հրապարակվել ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ներում`իշխանությունների լուռ համաձայնությամբ: Նույնը կատարվում է Հայաստանում: Հետևաբար, չպետք է զարմանալ, որ որոշակի փուլում ադրբեջանցի և հայ ազգայնականների դիրքորոշումներն ու նպատակները սկսում են սերտաճել: Այսպես, Երեւանում դժգոհ են գոյություն ունեցող Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական մարտավարական դաշինքից, որն առաջացավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: Իր հերթին, Բաքուն զայրացած է, որ այս փուլում չի կարողանում օգտագործել Ռուսաստանի ռեսուրսը իր շահերից ելնելով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության գործոնը: Բաքուն կնախընտրեր, որ Մոսկվան դուրս գար ԵԱՀԿ Մինսկի խմբից, որի ձևաչափով սպասվում է դիվանագիտական մեծ մենամարտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար: Հետևաբար, կուլիսներում Բաքվի և Մոսկվայի քաղաքական հարաբերությունները հերթական բուռն շրջափուլ են ապրում:
Հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է բացառապես Ադրբեջանը, որն իր գործողություններով խաթարում է բանակցային գործընթացը 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղ պայմանագրի ձևաչափով և փորձում է յուրովի մեկնաբանել այն իմաստը, որը Ռուսաստանը դնում է «ռազմավարական գործընկերություն» հասկացության մեջ:
Այնուամենայնիվ, կա մեկ կարևոր առանձնահատկություն. փաստն այն է, որ թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից ռուսատյաց միտումներն իրականացվում են ինչ-որ տեղ երրորդ կամ չորրորդ մակարդակում և զոնդաժային բնույթ են կրում: Այս կատեգորիային է դասվում Ժիրինովսկու հայտարարություն «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում: Դրա նպատակն է հասկանալ, թե որքանով է Բաքուն պատրաստ Մոսկվայից հետ կանգնելու: Եվ դրան հաջորդեց հստակ արձագանք: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը դատապարտեց նախկին դեսպան Վահաբզադեին՝ մատնանշելով, որ նա «ոչ ոք» է Բաքվում, և «նրա հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն իշխանությունների համար»: Համապատասխան հայտարարություններ են արել ադրբեջանական հասարակության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը, հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ֆարհադ Բադալբեյլին, որոնք հատուկ շեշտել են, որ «երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում»:
Դա այդպես է, բայց այսպես կոչված հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի հապճեպ անտրամաբանական գործողությունները տարածաշրջանում ևս իրականություն են: Ընդհանուր առմամբ, դրանք նախատեսված են Անդրկովկասում Ռուսաստանի շահերի գործոնի բացահայտման համար, որոնք կարող են չհամապատասխանել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական գաղափարներին: Իսկ մինչ այդ Մոսկվան նախընտրում է միջնորդի`վերևում գտնվող երկրի, այլ ոչ թե հակամարտության մասնակցի դերը: Բայց որքան ժամանակ նրան կհաջողվի պահպանել նման դերը, ոչ ոք չգիտի: Չգիտես ինչու, հայերը կարծում են, որ Ռուսաստանն անպայման պետք է պայքարի թյուրք ժողովուրդների դեմ, և ՀԱՊԿ-ն այն գործիքն է, որը կօգնի ստիպել Մոսկվային դա անել: Ադրբեջանցիները, ընդհակառակը, կարծում են, որ Ռուսաստանը պետք է «խաղա» միայն իրենց կողմից:Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա իր հետ խաղալ թույլ չի տալիս ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին: Այստեղից էլ ռուսատյացության կրկնությունը երկու կողմից: Վտանգն այն է, որ ռուսատյաց կրքերը բորբոքելու հարցում շահագրգռված որոշ արտաքին ուժեր կարող են օգտվել դրանից: Իսկ մինչ այդ նրանք ճոճում են նավակը՝ բորբոքելով էթնիկ բախումները: Բայց ի՞նչ կլինի հետո:
Հակառուսական կրքերի բորբոքում Անդրկովկասում. շահագրգռված արտաքին ուժերը շարունակում են ճոճել նավակը». Տարասով
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությանը:
Երբ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշ ասպեկտների, միանգամից մի քանի հարց ծագեց: Բայց նախ, այն մասին, թե կոնկրետ ինչ է ասել Ժիրինովսկին: Նրա կարծիքով, Անդրկովկասում հակամարտություններից խուսափելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է «վերադառնալ» ԽՍՀՄ հարավային սահմաններին, իսկ «Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է»: Ժիրինովսկին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է կանչել «գորգի վրա», ինչը «կարող է օգնել խուսափել Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորների մահից, իսկ անձամբ Ալիևին պետք է ասել. «Իլհամ, դու կունենաս քո ուզած տարածքը, բայց ոչ ոք իրավունք չունի նույնիսկ թեք նայելու որևէ ռուս զինվորի»:
Միգուցե Ժիրինովսկին ինչ-որ չափով կոպիտ Է խոսել, բայց, ընդհանուր առմամբ, նա ճիշտ է զգացել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա որոշակի յուրահատկությունը: Սակայն հարց է ծագում՝ ինչու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը որոշեց հենց հիմա ուշադրություն դարձնել այս խնդրին: Որոշ ռուս քաղաքագետների փաստարկները, թե իբր նա «ուշադրություն է գրավում այլ ազգությունների ներկայացուցիչների հետ կոնֆլիկտի միջոցով՝ նախընտրական արշավում միավորներ վաստակելու համար», չեն դիմանում տարրական քննադատությանը: Ժիրինովսկու ելույթը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հայտարարություն, որում կտրուկ էր խոսել ոչ միայն Հայաստանի, այլև ռուս խաղաղապահների մասին: Բաքուն պահանջում է Մոսկվայից իրականացնել Հայաստանի զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը «ներառված է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»: Իրոք, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարունակում է մի կետ, որում ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»: Մինչդեռ հայկական կողմը պնդում է մեկ այլ կետի`առաջինի կիրառումը: Այնտեղ ասվում է, որ նոյեմբերի 10-ի գիշերը լիակատար հրադադարից հետո «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով 2020 թվականի դեկտեմբերին կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել էր, որ «կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ նրանք գտնվում էին եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ»: Բայց հետո իրադարձությունները սկսեցին զարգանալ անսպասելի սցենարի համաձայն: Հայտնվեց կատակերգու Իդրակ Միրզալիզադեն՝ իրեն թույլ տալով անընդունելի կատակներ ազգամիջյան հողի վրա: Նրան հաջորդեց պաշտոնաթող ադրբեջանցի դիվանագետ Իսֆանդիար Վահաբզադեն, որը վիրավորական արտահայտություններ արեց Ժիրինովսկու, Ռուսաստանի և ռուս ժողովրդի հասցեին: Արտաքնապես, այս ամենը սկսեց ձևավորել ռուսատյացության արշավի զգացում, որը նախաձեռնվել էր Ադրբեջանում որոշակի ուժերի կողմից՝ այն ռուսական հարթակ տեղափոխելու փորձերով: Այս առումով հայտնվեցին տարբերակներ, ըստ որոնց, իբր, «մի տեսակ գաղափարական վարագույր է ստեղծվում Հարավային Կովկասում ավելի լուրջ սադրանքների համար՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության աճի ֆոնին» և որ փորձ է արվում խափանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի կնքումը, որի երաշխավորը պետք է լինի Ռուսաստանը:
Եվ այստեղ մենք բախվում ենք պարադոքսալ իրավիճակի: Փաստն այն է, որ Ադրբեջանում և Հայաստանում ռուսատյաց ուժեր եղել են և կան, բայց դրանք տարբեր կերպ են կողմնորոշված: Միայն վերջին տարիներին հարյուրավոր հակառուսական հոդվածներ են հրապարակվել ադրբեջանական տարբեր ԶԼՄ-ներում`իշխանությունների լուռ համաձայնությամբ: Նույնը կատարվում է Հայաստանում: Հետևաբար, չպետք է զարմանալ, որ որոշակի փուլում ադրբեջանցի և հայ ազգայնականների դիրքորոշումներն ու նպատակները սկսում են սերտաճել: Այսպես, Երեւանում դժգոհ են գոյություն ունեցող Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական մարտավարական դաշինքից, որն առաջացավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: Իր հերթին, Բաքուն զայրացած է, որ այս փուլում չի կարողանում օգտագործել Ռուսաստանի ռեսուրսը իր շահերից ելնելով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության գործոնը: Բաքուն կնախընտրեր, որ Մոսկվան դուրս գար ԵԱՀԿ Մինսկի խմբից, որի ձևաչափով սպասվում է դիվանագիտական մեծ մենամարտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար: Հետևաբար, կուլիսներում Բաքվի և Մոսկվայի քաղաքական հարաբերությունները հերթական բուռն շրջափուլ են ապրում:
Հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է բացառապես Ադրբեջանը, որն իր գործողություններով խաթարում է բանակցային գործընթացը 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղ պայմանագրի ձևաչափով և փորձում է յուրովի մեկնաբանել այն իմաստը, որը Ռուսաստանը դնում է «ռազմավարական գործընկերություն» հասկացության մեջ:
Այնուամենայնիվ, կա մեկ կարևոր առանձնահատկություն. փաստն այն է, որ թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից ռուսատյաց միտումներն իրականացվում են ինչ-որ տեղ երրորդ կամ չորրորդ մակարդակում և զոնդաժային բնույթ են կրում: Այս կատեգորիային է դասվում Ժիրինովսկու հայտարարություն «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյին տված հարցազրույցում: Դրա նպատակն է հասկանալ, թե որքանով է Բաքուն պատրաստ Մոսկվայից հետ կանգնելու: Եվ դրան հաջորդեց հստակ արձագանք: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը դատապարտեց նախկին դեսպան Վահաբզադեին՝ մատնանշելով, որ նա «ոչ ոք» է Բաքվում, և «նրա հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն իշխանությունների համար»: Համապատասխան հայտարարություններ են արել ադրբեջանական հասարակության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևը, հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ֆարհադ Բադալբեյլին, որոնք հատուկ շեշտել են, որ «երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում»:
Դա այդպես է, բայց այսպես կոչված հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանի հապճեպ անտրամաբանական գործողությունները տարածաշրջանում ևս իրականություն են: Ընդհանուր առմամբ, դրանք նախատեսված են Անդրկովկասում Ռուսաստանի շահերի գործոնի բացահայտման համար, որոնք կարող են չհամապատասխանել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական գաղափարներին: Իսկ մինչ այդ Մոսկվան նախընտրում է միջնորդի`վերևում գտնվող երկրի, այլ ոչ թե հակամարտության մասնակցի դերը: Բայց որքան ժամանակ նրան կհաջողվի պահպանել նման դերը, ոչ ոք չգիտի: Չգիտես ինչու, հայերը կարծում են, որ Ռուսաստանն անպայման պետք է պայքարի թյուրք ժողովուրդների դեմ, և ՀԱՊԿ-ն այն գործիքն է, որը կօգնի ստիպել Մոսկվային դա անել: Ադրբեջանցիները, ընդհակառակը, կարծում են, որ Ռուսաստանը պետք է «խաղա» միայն իրենց կողմից: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա իր հետ խաղալ թույլ չի տալիս ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին: Այստեղից էլ ռուսատյացության կրկնությունը երկու կողմից: Վտանգն այն է, որ ռուսատյաց կրքերը բորբոքելու հարցում շահագրգռված որոշ արտաքին ուժեր կարող են օգտվել դրանից: Իսկ մինչ այդ նրանք ճոճում են նավակը՝ բորբոքելով էթնիկ բախումները: Բայց ի՞նչ կլինի հետո:
Աղբյուրը՝ tert.am