Լրահոս

14.08.2021 15:50


Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձոր-Ալավերդի-Վանաձոր ավտաճանապարհի երկաթգծի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձոր-Ալավերդի-Վանաձոր ավտաճանապարհի երկաթգծի երթևեկությունը

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ն առաջարկում է դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը