Աշխարհ

13.08.2021 20:45


Էրդողանը ջրհեղեղից տուժած նահանգներն աղետի գոտի է հայտարարել

Էրդողանը ջրհեղեղից տուժած նահանգներն աղետի գոտի է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած Քասթամոնու, Բարթըն և Սինոփ նահանգներն աղետի գոտի է հայտարարել:

Այս մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Քասթամոնում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ այս պահին հեղեղներից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, որոնց մասնակցում են 4500-ից ավել փրկարարներ, 19 ուղղաթիռ, ԱԹՍ, շտապօգնության մեքենաներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան բոլոր վնասները հատուցելու ուժ, հնարավորություն և վճռականություն ունի՝ նշելով. «Ավերվածի տեղն ավելի լավը սարքելով, այրվածի փոխարեն ավելի շատ ծառ տնկելով, պակասածը նորերով ավելացնելով՝ կշարունակենք մեր ճանապարհը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը