Աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է 31 անձ. նրանք խմել են շրջիկ ցիստեռնից գնված ջուր
Առողջապահության նախարարությունից տեղեկանում են.
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, Արմավիրի մարզի Խանջյան համայնքից աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Արմավիր» բժշկական կենտրոն դիմած բնակիչներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։
Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը ևս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։
Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների և ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար: