Երևանում կաշվի գործարանում 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ
Արդեն 3 ժամից ավելի է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ԽՍՀՄ տարիներին կառուցված, այս պահին չգործող Ստեփան Շահումյանի անվան «Կաշվի միավորում» արտադրական ընկերության տարածքում կաշվի և անհայտ ծագմամբ նյութի թափոնների մոտ 100 ք/մ տարածքում առաջացած խոշոր հրդեհի դեմ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են այդ ընկերության աշխատակիցները։
Հրշեջները մի քանի հատվածներում հրդեհը մարելիս, շատ դեպքերում վտանգում են իրենց կյանքը, քանի որ կրակից և ծխից առաջանում են վտանգավոր գազեր։
Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն աշխատանքները որոշ ժամանակ կշարունակվեն։
Ժամը 10։30-ից տեղում հերթապահություն են կատարում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը։
Նրանք մի քանի հրշեջ-փրկարարների տեղում օգնություն ցուցաբերեցին, քանի որ, այնուամենայնիվ, ծուխն իր սև գործն անում է։ Թե ինչն է եղել կրակի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։