Քաղաքական

13.08.2021 17:01


Այսօր Թունիսից կվերադառնա Արարատ Միրզոյանը ու կնշանակվի նախարար

Այսօր Թունիսից կվերադառնա Արարատ Միրզոյանը ու կնշանակվի նախարար

ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն այս պահին անպաշտոն մեկն է, ունի շարքային քաղաքացու կարգավիճակ, բայց օգտվում է վերնախավին արտոնող բոլոր պայմաններից:

Միրզոյանի ընտանիքը մեկ ամիս է չի լքում կառավարական ամառանոցը, ոչ թե այն պատճառով, որ դեռևս բանակցություններ են ընթանում Արարատ Միրզոյանի հնարավոր նշանակումների շուրջ, այլ որովհետև Փաշինյանը որոշել է պետության միջոցների հաշվին շահել նրա սիրտը, ասել է՝ օազիսի մաքուր օդն ու բնությունը խիստ նպաստավոր են ծեծի ենթարկված ու վիրահատված Արարատի ռեաբիլիտացիայի համար:

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս պահին կնոջ ու զավակների հետ միասին գտնվում է Թունիսում՝ հանգստի նպատակով:

Yerevan.Today–ի տեղեկություններով այսօր գիշերը կվերադառնա արտասահմանից և երկուշաբթի կնշանակվի ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Նշենք, որ Կառավարական ամառանոց շուտով կտեղափոխվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԳՆ նշանակվելուց հետո Արարատ Միրզոյանը կշարունակի դրկից ապրել Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Իսկ կտղափոխվի՞ արտոնյալ կուրորտային բակ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, առայժմ հստակ չէ:

Այս խորագրի վերջին նյութերը