Ստեփանակերտում ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել են աշխատանքային խումբ և 5 մեքենաներով թաղամասերում շուրջօրյա ջուր են հասցնում բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշեց, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել:
«Բացի դրանից, Ստեփանակերտ քաղաքում 10-15 հազար տեղահանված բնակիչ է ապրում: Այսինքն` եթե մինչև պատերազմը Ստեփանակերտում ապրում էր 60-61 հազար բնակիչ, այս պահին ապրում է 75 հազար մարդ: Բնականաբար, ջրի ծախսը ավելացել է, ու քաղաքը սնուցող ջրերն էլ պակասել են: Դրանից առաջեցել է այս քաոսային վիճակը: Այս պահի դրությամբ քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Աշխատում ենք մնացած 70 տոկոսը պահենք, որ դա էլ չնվազի: Քաղաքում 5 մեքենաներով շուրջօրյա ջուր ենք բաժանում բնակիչներին այն թաղամասերում, որտեղ ջուր չկա: Արդեն շահագործել ենք Խորհրդային միությունից մնացած երկու արտեզյան հորերը: Շարունակում ենք գտնել ու շահագործել մնացածը»,-ասաց Պողոսյանը:
Պողոսյանը խոսքով` իրավիճակը աննախադեպ է, օգոստոսի 7-ից մինչև այժմ ջրի խնդրի առաջ են կանգնած: «Սպասում ենք տեղումներ լինեն»,-հավելեց Պողոսյանը:
Հարցին` թե արդյոք ճիշտ են այն վարկածները, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը, Պողոսյանը բացասական պատասխանեց:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փրկարարները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ջուր են բաժանում բնակիչներին:
«Հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են բաժանում բնակիչներին, հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչներին»,-ասաց Թադևոսյանը:
Թադևոսյանի խոսքով` իրավիճակը աննախադեպ է. նախկինում էլ եղել են ջրի հետ կապված խնդիր, սակայն նման երկար ժամանակով առաջին անգամ է:
«Փրկարարները շարունակելու են իրենց աշխատանքները մինչև խնդիրը լուծում չստանա»,-եզրափակեց Թադևոսյանը:
Ստեփանակերտի բնակչությունը ջուր է ստանում Մեղրագետ, Հրագետ և Վարարակ գետերից: Գետերից երկուսում ջուրը նվազել է գրեթե կրկնակի, իսկ երրորդը ընդհանրապես ցամաքել է: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում էր կայացրել դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն օգոստոսի 9-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ստեփանակերտում առկա խմելու ջրի մատակարարման խնդիրների թեմայով։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ: