Լրահոս

23.07.2011 09:47


Նորվեգիայում երիտասարդական ճամբարի վրա հարձակման հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել

Նորվեգիայում երիտասարդական ճամբարի վրա հարձակման հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Նորվեգիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարի շրջակայքի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է ավելի քանի 80 սպանված մարդու դիակ։

«BBC»–ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները դեռևս չեն կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր մեկ մարդը, ով կասկածվում է երիտասարդական ճամբարի վրա հարձակման մեջ, միանգամից այդքան մարդ սպանել։

Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել կեսօրից հետո։ Ոստիկանության համազգեստով մարդը կրակ է բացել ճամբարում գտնվող մարդկանց վրա։

Այս խորագրի վերջին նյութերը