Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն, BMW-ն էլ բախվել է ծառին հետո կայանված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ․ ավտոմեքենաները վերածվել են մետաղի ջարդոնի
Այսօր, օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում, Արաբկիր թաղապետարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Արմեն Մուսայելյանի BMW մակնիշի 88 MS 888 համարանիշի, 26-ամյա Արման Նազարեթյանի Mitsubishi մակնիշի, Nissan Teana մակնիշի և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ին, ապա առաջ ընթացել ու բախվել ծառին, ապա նորից առաջ ընթացել ու բախվել ճանապարհին կայանված Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Անուշ Ներսիսյանին պատկանող Nissan Teana և Երևանի բնակիչ 25-ամյա Արսեն Թովմասյանին պատկանող Honda Fit ավտոմեքենաներին, ապա հայտնվել կանաչ գազոնում։