Թուրքիայում հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։ Բարթինում կորած 1 քաղաքացում որնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Քաստամոնու, Սինոփ և Բարթին նահանգներում առատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով 17 քաղաքացի է զոհվել։
Սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ Էրդողանը նշել էր, որ սևծովյան ափամերձ նահանգներում հեղեղների դեմ պայքարում աշխատում է 4․644 հոգանոց փրկարարական անձնակազմ, 610 մեքենա, 437 տրակտոր, 66 շտապօգնության մեքենա, 19 ուղղաթիռ, 24 նավակ և այլ տեխնիկա։
Էրդողանը հայտարարել էր նաև, որ վերջին օրերին երկրում մոլեգնող աղետների պատճառով չեղարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառումները, որոնք նախատեսած էին օգոստոսի 14-ի համար։
Թուրքիայում հեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։ Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։ Բարթինում կորած 1 քաղաքացում որնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Քաստամոնու, Սինոփ և Բարթին նահանգներում առատ տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով 17 քաղաքացի է զոհվել։
Սոցիալական ցանցերում կատարած հրապարակման մեջ Էրդողանը նշել էր, որ սևծովյան ափամերձ նահանգներում հեղեղների դեմ պայքարում աշխատում է 4․644 հոգանոց փրկարարական անձնակազմ, 610 մեքենա, 437 տրակտոր, 66 շտապօգնության մեքենա, 19 ուղղաթիռ, 24 նավակ և այլ տեխնիկա։
Էրդողանը հայտարարել էր նաև, որ վերջին օրերին երկրում մոլեգնող աղետների պատճառով չեղարկվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառումները, որոնք նախատեսած էին օգոստոսի 14-ի համար։
Աղբյուրը՝ ermenihaber.am