ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն առաջիկայում հարցաքննության է հրավիրելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին և փորձել էր պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ՝ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու և այդ գործընթացը նորից վերսկսելու համար, և իրեն հայտնել էին, որ կատարվում են քննչական գործողություններ, ու նշանակվելու է համապատասխան ոլորտի փորձաքննություն։
Եվ, ահա, այս գործի շրջանակում ԱԱԾ-ում առկա է դատավորների ցուցակ, որոնք պետք է առաջիկայում հարցաքննվեն։ Գագիկ Ջհանգիրյանն այս մասով ասել էր. «Որովհետև իրենք ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասացին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով։ Հետևաբար այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա»։ Առաջիկայում լուրջ հարցաքննություններ կլինեն»,-գրում է թերթը։