Իշխանությունը նպատակ ունի Կապանում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Երեկ այս մասին խոսեց նաև ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում:
Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ գործընթացն է իրականացվում: 15-ից 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը: Նախ՝ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որն ասաց, թե հիմա հստակ որոշում չկա կայացված. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որևէ հստակ բան այս պահին որոշված չէ: Իհարկե, ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին»,-վստահեցրեց երիտասարդ Դանիելյանը»,-գրում է թերթը։