Քաղաքական

22.06.2011 16:42


Սերժ Սարգսյան. «Ո՛չ, չեմ պատրաստվում արտահերթ ընտրություն անցկացնել»

Սերժ Սարգսյան. «Ո՛չ, չեմ պատրաստվում արտահերթ ընտրություն անցկացնել»

ԵԽԽՎ–ում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված  հարց է ուղղել, որին ի պատասխան ՀՀ նախագահն ասել է՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա։

–Ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց համամիտ չեմ Ձեզ հետ։ Գնահատական տվողները պետք է կամք ունենան ուրիշների գնահատականները լսելու, ինչպես մենք ենք լսում ընդդիմության ու մեր գործընկերների կարծիքները։ Հայաստանում համապարփակ բարեփոխումներ են, բազմաթիվ անգամ կոչ ենք արել բոլորին՝ մասնակցելու դրանց իրենց գնահատականներով, քննադատությամբ ու կառուցողական առաջարկներով։ Ո՛չ, չե՛մ պատրաստվում արտահերթ ընտրություն անցկացնել, քանի որ ո՛չ դրա անհրաժեշտությունը կա, ո՛չ էլ Սահմանադրությունն է թույլ տալիս, որ այդքան հեշտությամբ ընտրություններ անցկացվեն։ Ավելի ճիշտ կինի, որ Դուք, որ շատ ակտիվ քաղաքական գործիչ եք, մասնակցեք մեր քննարկումներին։ Կոչ եմ անում ակտիվ մասնակցել հերթական ընտրություններին, որոնց ընթացքում նույնպես պետք է ականջալուր լինենք մեր գործընկերների կարծիքներին։ Միշտ պատրաստ ենք եղել ընդունել միջազգային դիտորդներին. երրորդ կողմի կարծիքն այստեղ կարևոր է,– ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ մեր երկրում՝ հատկապես ընտրությունների հարցում, անվստահության մթնոլորտ է ձևավորված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը