Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդը հայտնել է, որ ինքն ու 3-ամյա երեխան փողոցում վայր են ընկել. նրանք վրաերթի են ենթարկվել
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս Լ-ն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Երջանիկ Դ-ն հայտնել է, որ իրենք վնասվածքները ստացել են Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։
Գավառի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ Երջանիկ Դ-ի հայտնածը իրականությունից հեռու է, և նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 76-ամյա Հենրիկ Մ-ն, վարելով ՎԱԶ 217030 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երջանիկ Դ-ին և Ալեքս Լ-ին, որից հետո, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց երթևեկող Սարուխան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Արտյոմ Խ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։