Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության հաղորդագրությանը:
Աղբյուրը մանրամասնում է, 10 հոգի զոհվել են Կաստամոնու շրջանում, մեկը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում: Տուժել է 13 մարդ:
Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայում զոհվել է 11 մարդ