Կասետային ռումբի պայթյունից՝ վիրավորներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր եւ միջին ծանրության
Նախօրեին՝ նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացած երեք քաղաքացիներից երկուսի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ՝ ծայրահեղ ծանր և միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Արցախի Առողջապահության նախարարությունից։
«Ծայրահեղ ծանր և միջին ծանրության վիճակում գտնվողները երեկ վիրահատվել են։ Նրանք այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր վիճակում գտնվող հիվանդի վիճակը լավ է, բայց դուրս գրման ենթակա չէ»,-ասացին Առողջապահության նախարարությունից։