Քաղաքական

12.08.2021 15:56


Դուխիները վերադարձրեց, իսկ գերիները թեմա չեն

Դուխիները վերադարձրեց, իսկ գերիները թեմա չեն

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն։ Մեր տրամադրությունն ու տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ առավելագույնն անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Կան հարցեր, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, կարծում եմ՝ օր առաջ պետք է սկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում, լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»։ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ամփոփոխ է և այդ ուղղությամբ նույնպես պետք է ակտիվանան աշխատանքները»։

Նա նշեց նաև․ «Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈւ-երը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք, մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»։

Նշենք, որ ապաշրջափակումից, տարածաշրջանային քաղաքականությունից, հարևանների հետ հարաբերություններից, խաղաղությունից, խաղաղասիրությունից խոսելու ժամանակ ոչ մի անգամ Փաշինյանը չխոսեց Ադրբեջանում պահվող գերիների մասին։ Բանակցությունների համար, պարզվում է, ոչ մի նախաապայման չկա։ Գերերիների մասին խոսում էր ընտրություններից առաջ, ընտրություններն ավարտվեցին, ինքն իրենը ստացավ, դուխիները վերադարձրեց, իր համար ամենաթանկը դա էր։ Հիմա կարելի է նստել ու քննարկել ադրբեջանական, թուրքական օրակարգերի բավարարումը։

Ավելին, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին խոսելիս ոչ մի բառ չասաց Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորների ու նրանց դուրս քշելու հարցում անպատասխանատու վարքագծի մասին։

Աղբյյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը