Թուրքիայում մեծացել է նյարդային խնդիրներ ունեցողների թիվը
Թուրքիայում 2018-ից 2020-ը ներառյալ 3 տարվա ժամանակահատվածում բժիշկների կողմից դուրս գրված դեղատոմսերով 12մլն 272 հզ մարդու հակադեպրեսանտներ են նշանակվել, 60 մլն 911 հզ. մարդու էլ նյարդային համակարգի խնդիրների համար նախատեսված դեղեր են նշանակվել:
Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Ֆիքրեթ Շահինի գրավոր հարցմանը:
Ըստ Քոջայի տրամադրած տեղեկությունների՝ 2017-ից 2020-ը ներառյալ հոգեբանական կլինիկաներ է դիմել Թուրքիայի 15.4 մլն բնակիչ, որոնցից 5 մլն-ը միայն 2020-ին: Ընդդիմադիր պատգամավորի՝ կողմից այս տվյալների համադրումից պարզ է դարձել, որ հոգեբանական կլինիկաներ բնակչության դիմումների քանակն ու հակադեպրեսանդտների օգտագործման ծավալները աննախադեպ մեծ ծավալների են հասել Թուրքիայի հանրապետական ողջ շրջանի համար: Շահինը նշել է, որ եթե ներկա տեմպերը պահպանվեն, ապա 10 տարվուց Թուրքիիայի բնակչության կեսը կսկսի հակադեպրեսանտ օգտագործել:

Աղբյուրը՝ ermenihaber.am