Փոփոխություններ են արվում, որպեսզի պատվաստվել չցանկացողները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն․ Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտ են արդյոք լուրերը, որ դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, այլ հիմնարկների աշխատակիցներին ստիպում են պատվաստվել՝ սպառնալով ազատել աշխատանքից։
«Չեմ կարող ասել՝ ինչ լուրեր են և ինչ կոնկրետ դեպքերի են դրանք վերաբերում, բայց մենք, իսկապես, պատրաստվում ենք և արդեն իսկ մեր իրավական ակտերում որոշակի փոփոխություններ ենք մտցնում, որպեսզի այն անձինք, ովքեր չեն պատվաստվում, ամսական երկու անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն, որովհետև այսօր արդեն Քովիդի դրական դեպքերի կայուն աճ ենք արձանագրում»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am