Աշխարհ

12.08.2021 12:29


Թուրքիան հրդեհների ու հեղեղների մեջ է (լուսանկար)

Թուրքիան հրդեհների ու հեղեղների մեջ է (լուսանկար)

Մինչ Թուրքիայի հարավում մոլեգնում են սարսափելի անտառային հրդեհները, երկրի հյուսիսային շրջաններում ջրհեղեղ է՝ առատ տեղումների ու վարարած գետերի պատճառով։

Սինոփում ափերից դուրս է եկել Այանջըք շրջանում գտնվող համանուն գետակը։ Ջուրը քշել-տարել է մեքենաները, փլուզել շենքերը, իսկ տներում արգելափակված բնակիչներին դուրս են բերել փրկարար ուղղաթիռների միջոցով։

Բարթին նահանգի Ուլուս շրջանի 12 գյուղերի էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, բազմաթիվ էլեկտրասյուներ պարզապես շրջվել են։ Նահանգում 13 մարդ է դուրս բերվել հեղեղաջրերից ու հիվանդանոց տեղափոխվել։

Կաստամոնուի 8 շրջաններում ևս հեղեղներ են առաջացել, մի շարք բնակիչներ ջրերից փրկվելու համար բարձրացել են տների տանիքները կամ ապաստանել նկուղներում։ Բազմաթիվ տներ ու աշխատավայրեր հեղեղվել են ջրերով ու ավերվել։

Կաստամոնուի Ինեբոյ շրջանի Օզլուջե գյուղի միջով անցնող Զարբանա գետակն էլ վարարել, ողողել է ողջ գյուղը։ Բնակիչների մի մասը լքել են տները, մի մասն էլ արգելափակվել են շենքերի ներսում։

Ջրի հոսանքը մեքենաներն ու մնացած ամեն ինչ քշել-տարել է Սև ծով։ Տարածքում էլեկտրականություն ու հեռախոսակապ չկա։ Նույն վիճակն է նաև մյուս բոլոր գյուղերում, որոնք գտնվում են Զարբանա գետակի ափերին։

11(3) 773x435_cmsv2_8b21a294_6726_5144_aeac_0a3df74f1bc4_5981944 BeFunky-collage (3) GNsnxzuxUP8L0V7gZPPserIYPWV1Db10ihpsJx51

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը