Թմրամիջոց ապօրինի իրացնելու և պահելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Էջմիածին քաղաքի բնակչի կողմից խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 44-ամյա տղամարդը, չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը իրականացնելու, ձեռք բերելու և պահելու թույլտվություն, 2018թ. սեպտեմբերին Արմավիրի մարզի ջրատարի կողքին աճող կանեփի բույսերից իր օգտագործման համար՝ առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է 90,37գ. քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահել է իր բնակարանում, ինչը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից։
Բացի այդ, նա, քննությամբ չպարզված անձից, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել 14,22գ. «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2019թ․ ապրիլի 11-ին իրացրել է Էջմիածին քաղաքի բնակչին: Վերջինս, թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հարցի շուրջ նախապես պայմանավորվելով այլ անձանց հետ, «մարիխուանա» տեսակի 10.73գ. և 2,72գ. թմրամիջոցները պահել է իր կողմից շահագործվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում՝ նրանց փոխանցելու համար, իսկ 0,77գ. անձնական օգտագործման համար պահել է իր մոտ, սակայն նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով գործարքը չի կարողացել ավարտին չհասցնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: