Լրահոս

12.08.2021 11:22


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 400-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4669 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1131 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5800-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 190 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221 919, փաստացի բուժվողներինը՝ 5681: Մեկ օրում արվել է 6447 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 415 538 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը