Լրահոս

12.08.2021 10:07


Լոռու մարզում 28-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Լոռու մարզում 28-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Դավոյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտվել ձորակում, բախվելով գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Դավոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Ելենա Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը