Լրահոս

11.08.2021 20:36


Տերյան փողոցում անհայտ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և թալանել այն

Տերյան փողոցում անհայտ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և թալանել այն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են գիշերային ուժեղացված ծառայություն և դարանակալումներ, ինչի արդյունքում բռնվել են ավտոմեքենաներ թալանողներ, սակայն դեռևս, ինչպես ժողովուրդն է ասում, ոստիկանությանը չի հաջողվում «դրանց քոքից արմատախիլ անել»։ Օգոստոսի 9-ին, ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 18։30-ից 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տերյան փողոցի 105 հասցեում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Հ. Ա-ի Kia մակնիշի ավտոմեքենան թալանել են։

Ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ գողը կամ գողերը կոտրել են Kia-ի կողային հայելին և այնտեղից գողացել «Մակբուք Պրո» նոութբուքը, պայուսակ և կոսմետիկ միջոցներ։

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշված տարածքում կան բազմաթիվ օբյեկտներ, որոնք հագեցված են ժամանակակից տեսախցիկներով, ու ոստիկանությունը կարող է ցանկության դեպքում բացահայտել հանցագործությունը, հայտնաբերի կատարողին կամ կատարողներին, ինչպպես նաև գողոնը։

Հ. Ա-ին պատճառվել է մոտ 2000 ԱՄն դոլարի վնաս։

Այս խորագրի վերջին նյութերը