Լրահոս

11.08.2021 20:15


Երևանի Իսակովի պողոտայում քամին լցակայանի թիթեղյա հսկայական տանիքը պոկել ու մոտ 100 մետր շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

Երևանի Իսակովի պողոտայում քամին լցակայանի թիթեղյա հսկայական տանիքը պոկել ու մոտ 100 մետր շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր պրտել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ԱՐտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Շինության տանիքը Արարատի մարզի վարչական տարածքում է հաշվառված, սակայն մեքենաները կայանված են Երևանի վարչական տարածքում։ Թե ով պետք է փոխհատուցի վնասը, տուժած քաղաքացիները չգիտեին։

Այս պահին պարեկները փորձում են կապ հաստատել վնասված ավտոմեքենաների տերերի հետ, որոնց ինքնությունը նրանք պարզում են։

Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։

Այս խորագրի վերջին նյութերը