Քաղաքական

11.08.2021 16:26


Ինքնավնասման հիմքով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավորը

Ինքնավնասման հիմքով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավորը

Ազգային ժողովում երկու օր շարունակ քննարկվում էր պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի հարցը, և ՔՊ-ական պատգամավորները, մոռանալով, որ պաշտպանության նախարարը բոլորովին այլ մարդ է, կապիտուլյացիայի մեջ անհասկանալիորեն մեղադրում էին Սեյրան Օհանյանին։ Հետագա քննարկումների ժամանակ ևս բանակի, պատերազմի թեման դուրս չէր գալիս շրջանառությունից։ Այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում, երբ ԱԺ-ում թեժ մթնոլորտ էր, ՔՊ-ից մի քանի հոգի տեղից վեր թռան ու առաջ եկան, որոնցից մեկն էլ Նարեկ Գրիգորյանն էր։

Հատկապես այս պատգամավորի կենսագրությունը շատ ուշագրավ է։ Նարեկ Գրիգորյանը բանակում չի ծառայել։ Որ ՔՊ-ում բանակում ծառայելու սովորություն չկա, գիտենք, պատգամավոր-նախարարների դաստան՝ ձեզ օրինակ, որ պատերազմին պատերազմից հետո են մասնակցում, դա էլ գիտենք, ապրիլյան պատերազին մայիս ամսին մասնակցելը՝ ձեզ օրինակ, բայց որ երակ են փրթում բանակից փախչելու համար, նորություն էր։

Իհարկե, շատ են նման դեպքերը, երբ բանակում չծառայելու համար մարդիկ ինքնավնասում են կատարում։ Բայց այս մարդու դեպքն այնքանով է բացառիկ, որ նրան մերժելու փոխարեն ՔՊ-ն դարձրեց դեպուտատ։ Ասում են՝ ժողովրդի ընտրյալ ու ստացվում է՝ ժողովուրդը իրեն վնասելու պաատճառով բանակից թռածին դարձրել է պատգամավոր։

Նարեկ Գրիգորյանի՝ բանակից ինքնավնասման հիմքով թռնելու լուրը հրապարակել էր «Հետք»-ը՝ 2019 թվականին։ Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցին պատասխանել էր, թե Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով է ազատվել զինծառայությունից։ Օրենքով ինքնավնասումը սահմանված է որպես օրինական հիմք, թե ոչ, առանձնապես չքրքրեցինք՝ գտնելու համար, բայց լրատվամիջոցը լուսանկար էր հրապարակել, որտեղ Նարեկ Գրիգորյանի թևերի սպիներն անգամ նկատելի են։

Նյութի հղումը՝ այստեղ։

Narek-Grigoryan-inqnavnasum

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը