Քաղաքական

11.08.2021 15:13


«Մարիա Կարապետյանը թշնամու հետ նովրուզ է տոնում, գալիս մեր հայրենասիրությունն է կասկածի տակ դնում» (տեսանյութ)

«Մարիա Կարապետյանը թշնամու հետ նովրուզ է տոնում, գալիս մեր հայրենասիրությունն է կասկածի տակ դնում» (տեսանյութ)

«Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավ լինի, համբուրում եմ». տեսաերիզով «սիրելիներին» շնորհավորական խոսք հնչեցնող գեղեցիկ, ուրախ, ժպտադեմ այս աղջնակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է, ով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանի խոսքով. «մեր հայրենասիրությունը կասկածի տակ է դնում»։

Այսօր, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հարցի քննարկման ժամանակ, ելութ ունենալով՝ Հայկ Մամիջանյանը հիշեցնելով ոչ վաղ անցյալում համացանցը ողողած վերոնշյալ տեսաերիզը նշեց.

«Տիկի՛ն Կարապետյան, շատ լավ է, որ սկսել եք Սերժ Սարգսյանի հայտարարությունները կարդալ, բայց ամբողջությամբ կարդացեք։ Կազանի բանակցային գործընթացում, օրինակ, խոսվում էր երեք՝ իրարից չբաժանվող փաստաթղթերի մասին։ Տիկին Կարապետյանը խոսում է այն մարդկանց հայրենասիրությունից, որոնք, չունենալով մանդատ, ԵԽ-ում գերիների մասին հայտարարություն են արել։ Դուք խոսում եք մարդկանց մասին, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ միջազգային հայտարարություններ են արել, քան խորհրդարանը։ Կամ դուք, պարոն Աղաջանյան, վերջին երեսուն տարվա բանակցությունները ժամավաճառություն եք անվանում, բա հայրենավաճառության մասին ո՞նց կխոսեք»։

Աղբյուրը՝ 5tv.am

Այս խորագրի վերջին նյութերը