Աշխարհ

11.08.2021 21:45


Թուրքիայում հատուկ օպերացիաների համար զրահամեքենա է նախագծվել

Թուրքիայում հատուկ օպերացիաների համար զրահամեքենա է նախագծվել

Թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը պաշտպանական արդյունաբերության վարչության պատվերով նոր զրահամեքենաներ է նախագծել, որոնք պիտի օգտագործվեն հատուկ օպերացիաների ժամանակ:

2019-ին մեկնարկած նախագծի շրջանակներում արտադրված Pars IV 6x6 զրահամեքենան օժտված է ականներից ու ինքնաշեն պայթուցիկներից ու բալիստիկ հրթիռներից բարձր մակարդակի պաշտպանությամբ, որն ըստ թուրքական աղբյուրի արդեն իսկ հաստատվել է Թուրքիայում ու արտերկրի միջազգային ակրեդիտացիա ունեցող փորձարկման կենտրոններում: Այնուհանդերձ մինչև Թուրքիայի ԶՈւ-ի սպառազինություն ընդգրկվելը զրահամեքենան դեռ բազմաթիվ այլ փորձարկումներ պետք է անցնի:

Սուպերսոնիկ ձայների նկատմամբ զգայուն զրահամեքենայի վրա տեղադրված են «Sancak» հեռակառավարվող համակարգեր, ակտիվ խափանող/կուրացնող համակարգեր, 360 աստիճանով աշխատող մառախուղի վահաններ և քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական ու միջուկային համակարգ: Մեքենայի աշտարակներին ինտեգրված են 7.62 և 12.7 մմ տրամաչափի գնդացիրներ և 1 40 մմ տրամաչափի ականանետ: Ցանկության դեպքում հնարավոր է փոխել զենքերի տեղերը կամ աշտարակներին ինտեգրված զենքերը փոխարինել ուրիշով:

Որպես զրահամեքենայի ամենակարևոր առավելություններից մեկը նշվում է բարձր անցողունակությունն ու մանյովրայնությունը: Ըստ տեղեկությունների՝ այս մեքենայի շրջադարձի տրամաչափը ամենափոքրն է 6x6 զրամեքենաների դասում, ինչը դրան թույլ կտա մեծ արդյունավետություն դրսևորել բնակավայրերում կատարվող հատուկ գործողությունների ժամանակ:

Pars IV 6x6 զրահամեքենան 1-ին անգամ կներակայացվի Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես (IDEF-International Defence Industry Fair) 2021-ի ժամանակ:

Նշենք, որ IDEF-ն անցկացվում է երկու տարին մեկ անգակ՝ սկսյալ 1993 թվականից։ Դա տեղի է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը