Լրահոս

11.08.2021 13:45


Արցախում կասետային ռումբ է պայթել, երկու սակրավոր հոսպիտալացվել է

Արցախում կասետային ռումբ է պայթել, երկու սակրավոր հոսպիտալացվել է

Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն այսօր Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից, վիրավորում են ստացել:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է:

Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը