Քաղաքական

11.08.2021 13:01


Ռուս սահմանապահները 6 օր է, ինչ Ազատամուտում են. տարածքը ուսումնասիրելուց հետո գյուղերում ուղեկալներ կտեղակայվեն

Ռուս սահմանապահները  6 օր է, ինչ Ազատամուտում են. տարածքը ուսումնասիրելուց հետո գյուղերում ուղեկալներ կտեղակայվեն

Ռուս սահմանապահներն արդեն 6 օր է, ինչ Ազատամուտում են։ Այստեղ նրանք ժամանակավոր են տեղակայվել, մինչև իրենց համար հիմնական տեղակայման վայր կընտրեն և ուղեկալներ սարքեն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:

«Այս պահին Ազատամուտում են գտնվում 1 կապիտան, 1 գնդապետ և 10 ազգությամբ հայ՝ տեխնիկական աշխատողներ»:

Ուղեկալներ կտեղադրվեն նաև Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում:

«Ռուսները Այգեհովիտում 2 տարածք են նայել, ինչից հետո արդեն կորոշեն իրենց հիմնական տեղակայման վայրը և 10 օր հետո կսկսեն իրենց աշխատանքները»,-նշեց համայնքի ղեկավարը:

Հարցին՝ ինչ պայմանավորվածության հիման վրա են ռուս սահմանապահները տեղակայվում, Բեգինյանը նշեց. «Վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ամբողջ հանրապետության տարածքում պիտի տեղակայվեն՝անվտանգության նկատառումներից, հավանաբար այդ նպատակով»,-ասաց Արթուր Բեգինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը