Աշխարհ

11.08.2021 19:44


Եվրամիությունը Վրաստանին ավելի շատ օգնություն կհատկացնի

Եվրամիությունը Վրաստանին ավելի շատ օգնություն կհատկացնի

Եվրամիությունը 35 մլն եվրոյով ավելացրել է ֆինանսական օգնության փաթեթը՝ գործընկեր երկրներում պատվաստումների գործընթացին աջակցելու համար: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Եվրոպական հանձնաժողովի կայքում:

Այս փաթեթով ԵՄ-ն ձգտում է բարձրացնել պատվաստանյութերի հասանելիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում` համաշխարհային դեֆիցիտի ֆոնին և արագացնել պատվաստումների գործընթացը Արևելյան գործընկերության վեց երկրներում: Այդ թվում` Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Այս գումարը կավելանա փետրվարին հատկացված 40 միլիոն եվրոյի փաթեթին, որը պետք է օգտագործվեր անվտանգ և արդյունավետ պատվաստումների համար բնակչության պատրաստվածությունը բարձրացնելու համար:

«ԵՄ աջակցությունը ներառում էր պատվաստումների արշավում ներգրավված բուժաշխատողների և բժշկական անձնակազմի ուսուցում, պատվաստանյութերի և մատակարարումների առաքման և կառավարման հիմնական նյութատեխնիկական աջակցություն, պատվաստումների տվյալների և անվտանգության մոնիտորինգ, կապի և հասարակության ներգրավվածություն, ինչպես նաև թվային սերտիֆիկացման աջակցություն»:

«Եվրամիությունը հանձնառու է աջակցել մեր արևելյան հարևաններին պատվաստումների արագացման գործում, քանի որ դա վճռորոշ նշանակություն կունենա համավարակի ավարտի և տարածաշրջանում սոցիալ-տնտեսական վերականգնման մեկնարկի համար: Մենք հոգ ենք տանում մեր գործընկերների մասին»,-ասել է հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը