Թուրք քաղաքապետը վիրավորել է աֆղանցի փախստականներին, աֆղանցի լրագրողն էլ՝ թուրք կանանց
Աֆղանցի լրագրող ներկայացած Սունաթուլլահ Սաադաթ անունով օգտատերը տեսաուղերձ է հրապարակել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հանրության շրջանում։
Սաադաթը վիրավորական արտահայտություններ է արել Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի և թուրք կանանց հասցեին՝ նշելով, որ թուրք կանայք փող են վաստակում օր ու գիշեր իրենց կրծքերը ցուցադրելով։ Լրագրողը քաղաքապետին ուղղված իր խոսքում նշել էր, որ google որոնման համակարգը հեղեղված է թուրք մերկ կանանց պատկերներով և նման կանայք արդեն ապականել են այդ երկրի մշակույթը։
Այս ամենը Սունաթուլլահ Սաադաթն ասել էր այն բանից հետո, երբ Բոլուի քաղաքապետը youtube վիդեոպորտալում, խոսելով աֆղանցի փախստականների մասին, նրանց անվանել էր տգետ ու անկիրթ մուրացկաններ։
Աֆղանցի լրագրողը հրապարակայնորեն ներողություն է խնդրել թուրք կանանցից և ասել, որ դրանք եղել են պարզապես բարկության խոսքեր։Ինքը ընդամենը ցանկացել է պաշտպանել իր հայրենակիցներին թուրք քաղաքապետի վարկաբեկիչ խոսքերից։ Բացի այդ էլ Սաադաթը Բոլուի քաղաքապետին կոչ է արել մտածել աֆղանցիների հասցեին արած իր վատ արտահայտությունների մասին՝ ակնարկելով, որ նա ևս ներողություն խնդրի։
Թուրք քաղաքապետը վիրավորել է աֆղանցի փախստականներին, աֆղանցի լրագրողն էլ՝ թուրք կանանց
Աֆղանցի լրագրող ներկայացած Սունաթուլլահ Սաադաթ անունով օգտատերը տեսաուղերձ է հրապարակել, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք հանրության շրջանում։
Սաադաթը վիրավորական արտահայտություններ է արել Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի և թուրք կանանց հասցեին՝ նշելով, որ թուրք կանայք փող են վաստակում օր ու գիշեր իրենց կրծքերը ցուցադրելով։ Լրագրողը քաղաքապետին ուղղված իր խոսքում նշել էր, որ google որոնման համակարգը հեղեղված է թուրք մերկ կանանց պատկերներով և նման կանայք արդեն ապականել են այդ երկրի մշակույթը։
Այս ամենը Սունաթուլլահ Սաադաթն ասել էր այն բանից հետո, երբ Բոլուի քաղաքապետը youtube վիդեոպորտալում, խոսելով աֆղանցի փախստականների մասին, նրանց անվանել էր տգետ ու անկիրթ մուրացկաններ։
Աֆղանցի լրագրողը հրապարակայնորեն ներողություն է խնդրել թուրք կանանցից և ասել, որ դրանք եղել են պարզապես բարկության խոսքեր։ Ինքը ընդամենը ցանկացել է պաշտպանել իր հայրենակիցներին թուրք քաղաքապետի վարկաբեկիչ խոսքերից։ Բացի այդ էլ Սաադաթը Բոլուի քաղաքապետին կոչ է արել մտածել աֆղանցիների հասցեին արած իր վատ արտահայտությունների մասին՝ ակնարկելով, որ նա ևս ներողություն խնդրի։
Աղբյուրը՝ ermenihaber.am