Թուրքերը պեղումներ են իրականացնում Անիի ստորգետնյա պատմությունը վեր հանելու համար
Ներկայում Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում պեղումները շարունակվում են։ Միաժամանակ 4 տարբեր կետերում իրականացվող պեղումնային աշխատանքներին մասնակցում են Թուրքիայի 12 տարբեր համալսարաններից արվեստի պատմության մասնագետներ, հնագետներ, ճարտարապետներ և վերականգնող մասնագետներ։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է «Անադոլու» թուրքական պետական լրատվական գործակալությունը։ Թուրքական լրատվամիջոցը բնականաբար չի նշում Անիի հայկական ծագման մասին, այլ բավարարվում է միայն Բագրատունիներին հիշատակելով։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային հարստությունների և թանգարանների ընդհանուր տնօրինության և Կովկասի համալսարանի համատեղ ջանքերով կատարվող պեղումնային աշխատանքները ղեկավարվում են դոկտոր Մուհամմեդ Արսլանի կողմից։
Վերջինս «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ պեղումներն սկսել են 2019 թվականին։ Պեղումների ընթացքում հայտնաբերված բոլոր գտածոները հանձնվում են թանգարաններին։ Արսլանը նաև նշել է, թե պեղումներն իրականացնող խմբում ընդգրկված են 35 հոգի, այդ թվում՝ ուսանողներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Akunq.net-ը, Անիում իրականացվող այս պեղումնային և վերականգնողական աշխատանքների հիմնական նպատակը Մանուչեի մզկիթը և իսլամական բնույթի այլ շինություններ վերանորոգելն է։
Այսպես, աղբյուրի համաձայն, պեղումներին հետևելու նպատակով Անի այցելած Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը լրագրողներին հույս է հայտնել, որ «Անատոլիայի առաջին մզկիթը» համարվող Մանուչեի մզկիթը օգոստոսի 16-ին կբացվի մուսուլմանների արարողությունների համար։

Աղբյուրը՝ yerkir.am