ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների տիրույթը կոնֆլիկտի թեժացում թույլ չտալն է, ՀԱՊԿ-ից ինչ-որ բան ակնկալելն իրատեսական չէ. քաղաքագետ
Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այսօրվա խոսքերը բխում են հունվարի 11-ի հայտարարութունից, որտեղ խոսք է գնում սահմանազատման մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, որ թեև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, սակայն քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն։
«Զասի հայտարարությունը պայմանավորված է սահմանների անորոշության փաստով։ Այս առումով ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների տիրույթը կոնֆլիկտի թեժացում թույլ չտալն է։ Սակայն կառույցն այս առումով առանձնապես մեծ գործիքակազմ չունի։ Ակնհայտ է, որ մեր ակնկալիքները կարող են լինել բացառապես Ռուսաստանից»,-ասաց բանախոսը։
Գարեգին Պետրոսյանի խոսքով, ՀԱՊԿ-ը, որպես կառույց, ունի որոշակի թերացումներ և դեռևս որևէ կոնֆլիկտի մեջ իրեն իրապես չի դրսևորել՝ ի տարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի կամ նախկինում գոյություն ունեցած Վարշավայի պակտի։
«Հետևաբար ինչ-որ բան ակնկալել ՀԱՊԿ-ից, մեծ հաշվով, իրատեսական չէ»,-նշեց քաղաքագետը։