Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. մեկ այլ Mercedes էլ վարերթի է ենթարկել հետիոտնին․ կան 1 զոհ, մի քանի վիրավորներ
Այսօր, օգոստոսի 10-ին, ավտովթար-մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում թիվ 59 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Շահեն Մանուկյանի վարած Nissan մակնիշի և 31-ամյա Արտյոմ Լևոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթակել վարորդ Ա․ Լևոնյանին, Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանին և Գեղարքունիքի մարզում հաշվառված, Երևանում բնակվող 26-ամյա Հրայր Հակոբյանին։
Ավտովթարի հետևանքով վարորդներից Շ․ Մանուկյանը, վերջինիս ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում բնակվող 37-ամյա Հովհաննես Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Լևոնյանը և Կ․ Խաչատրյանը Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ճանապարհին Ա․ Լևոնյանը, գիտակցության չգալով՝ մահացել է։
Իսկ Հ․ Հակոբյանը նույն հիվանդանոցային համալիր բուժօգնության է դիմել այսօր, ժամը 08։15-ին։ Ժամը 06։50-ին էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել վարորդներից Մովսես Հախինյանը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են պահանվող հատուկ տարածք։