Աշխարհ

10.08.2021 21:15


Թուրքիան պատրաստվում է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան

Թուրքիան պատրաստվում է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան

Թուրքիան ցանկանում է հնարավորության դեպքում 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհները մարմանն աջակցելու նպատակով:

Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Քննարկում ենք Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը: Մեզ մոտ առկա հրդեհների թուլանալուն զուգահեռ եթե կարողանանք Հունաստանի այդ դիմումին կընդառաջենք»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ այս թեմայով հայտարարություն է արել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը: Վերջինս սոցցանցում արած գրառման մեջ տեղեկացրել է, որ խոսել է թուրք պաշտոնակցի հետ, ով խոստացել է 2 հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը