Կորոնավիրուսի տարածման առումով Վրաստանն առաջին տեղում է
Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման արագության առումով: Նման տվյալներ է հրապարակում «The New York Times»-ը:
Ըստ վերջին յոթ օրերի տվյալների՝ Վրաստանը 100 հազար բնակչության հաշվով, կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղն է զբաղեցնում:
Վրաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան և Սերբիան:
Երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն այսօր՝ օգոստոսի 10-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում համավարակի հետ կապված իրավիճակը զարգանում է ամենավատ սցենարի համաձայն:
«Սա Առողջապահության նախարարության կողմից դիտարկված վատագույն սցենարն է: Հիվանդատեղերի պահուստը սահմանափակված է 8 հազար տեղով և դատարկ տեղեր գործնականում չեն մնացել»,-ասել է նա:
Կառավարությունը դիտարկում է հետագա գործողությունների տարատեսակ տարբերակներ:

Աղբյուրը՝ jnews.ge