Աշխարհ

10.08.2021 21:40


Բիլ Գեյթսն ամուսնալուծության շրջանակում նախկին կնոջը փոխանցած միլիարդների պատճառով զիջել է դիրքերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում. Forbes

Բիլ Գեյթսն ամուսնալուծության շրջանակում նախկին կնոջը փոխանցած միլիարդների պատճառով զիջել է դիրքերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում. Forbes

Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կնոջից՝ Մելինդայից, բաժանվելուց հետո, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ տեղից իջել է հինգերորդը: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 129,6 միլիարդ դոլար, գրում է Forbes-ը:

Ըստ հրապարակման, այժմ չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգը (130,3 մլրդ դոլար):

Գեյթս զույգի ամուսնալուծության գործընթացը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաթանկը. Բիլ Գեյթսի ստեղծած Cascade Investment ներդրումային ընկերությունը, ամուսնալուծությունից անմիջապես հետո, Deere & Co-ի բաժնետոմսերը փոխանցել է Մելինդային՝ 3,2 միլիարդ դոլարի չափով:

Բացի այդ, գրում է Forbes-ը, անցած շաբաթ Cascade Investment-ը նախկին կնոջը փոխանցել է ևս 2,4 միլիարդ գումար: Այնուամենայնիվ, ԶԼՄ -ները խոստովանում են, որ դրանք բոլոր այն ակտիվները չեն, որոնք ամուսնալուծությունից հետո փոխանցվել են Մելինդային:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը